ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այսօր Հայաստանի Հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է
31.08.2026 | 13:36

Պատմությունը չի գրվում վայրկենական աղմուկով, այն կերտվում է փորձություններին դիմակայելու և պետական մտածողությունը ամեն ինչից վեր դասելու կարողությամբ:

Այսօր Հայաստանի Հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, օր, որն ընդգծում է ոչ թե ժամանակավոր քաղաքական իրողությունները, այլ անցած ճանապարհի ու տեսակի կշիռը:

Ճշմարիտ առաջնորդի ուժը չի չափվում հարմարավետությամբ կամ ծափահարություններով, այլ պատասխանատվության այն ծանրությամբ, որ նա վերցնում է իր ուսերին ամենաբարդ պատմական փուլերում: Արցախյան ազատամարտի հաղթական էջերից մինչև Հայաստանի տնտեսական ու պետական հիմքերի ամրապնդում՝ Երկրորդ նախագահի գործունեությունը միշտ եղել է հստակ հաշվարկված, անսասան և արդյունքի վրա հիմնված:

Այսօր, անցնելով քաղաքական հալածանքների, տեղեկատվական ճնշումների միջով, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ պետական մտածողության, տոկունության և սկզբունքայնության խորհրդանիշ: Ճշմարիտ պետական գործչին հնարավոր չէ լռեցնել անազատությամբ, որովհետև նրա թողած ժառանգությունը՝ ամուր սահմանները, հզոր տնտեսությունն ու արժանապատիվ կեցվածքը, խոսում են փաստերի, այլ ոչ թե նարատիվների լեզվով:

Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ: Արժանապատվությունը, ուժը և պետական տեսլականը միշտ հաղթում են ժամանակավոր թուլությանը:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 7236

Մեկնաբանություններ